Ինչու՞ պետք է Հայաստանը տուրք տա թուրք-ադրբեջանական շանտաժին. Էդուարդ Շարմազանով
ԲԼՈԳԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Պարզ աշխարհաբար հայերենով ասում եմ՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի պարտադիր ամրագրման ու խնդրի լուծման անթույլատրելի է Ադրբեջանի հետ գնալ սահմազատման ու սահմանագծման։
Ի՞նչ խաղաղության պայմանագրի կնքում,ի՞նչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում,եթե Արցախի անվտանգության ու անկախության ճանաչման հարցը լուծված չէ։
Կիպոսը 1974թվականից խնդիր ունի թուրքերի հետ,բայց հրաժարվում է թուրքական պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել,չնայած ճնշումներին։
Նույն վիճակում է Սերբիան,հրաժարվելով ճանաչել Կոսովոն,չնայած Արեւմուտքի ճնշումներին։
Ինչու՞ պետք է Հայաստանը տուրք տա թուրք-ադրբեջանական շանտաժին։
Հազար եմ ասել,հիմա պետք է մեծ պաուզա վերցնել ,քանի որ մեզ համար ամենավատ պայմաններն են դրված ։
Այդքան չի կարելի աթոռապաշտ,ապազգային ու սեփական պետությունն ատող լինել։
Շատ էլ «ձայն են տվել»,հիմա ի՞նչ մինչեւ վերջ պետության «հերը» պետք է անիծեք։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



