Հայաստանի 3 մարզիկ՝ Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնում
ՍՊՈՐՏՀայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում մարտի 20-ին մեկնարկելիք Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնին, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հայաստանը կներկայացնեն ծաղկաձորցի լեռնադահուկորդ Հայկ Հովհաննիսյանը, աշոցքցի դահուկավազորդներ Անգելինա Մուրադյանը եւ Սպարտակ Ոսկանյանը մարզիչներ Էդգար Սողոմոնյանի եւ Ալլա Միքայելյանի ղեկավարությամբ։
Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև: Մրցումներին կմասնակցեն 14-18 տարեկան տղաներ և աղջիկներ:
Փառատոնը կավարտվի մարտի 26-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



