Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հասկանալ ու ներե՞լ, թե՞...«Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի կառավարության մարտի 17-ի նիստում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս, որն, ըստ էության, նախագիծ է հանրային ֆինանսների կառավարման մասին (ավելի պարզ՝ համայնքների բյուջեները պետք է ընդունվեն մինչև տարեվերջ), Նիկոլ Փաշինյանը որոշակի շեղվեց և սկսեց խոսել նորաստեղծ Հանրային ներդրումների կոմիտեի մասին, որի առաջին նիստը արդեն կայացել է: Կոմիտեում պետք է քննարկվեն 250 միլիոն դրամը գերազանցող նախագծերը և որոշվեն առաջնահերթությունները:

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը ևս հանդիսանում է այդ կոմիտեի անդամ, որոշեց աչքի ընկնել և փայլել հարցի իր իմացությամբ, բայց, ինչպես միշտ, սայթաքեց… Ըստ նրա, «այդ գործընթացը մեծ ռեֆորմ է, իսկ մեզ երբեմն ասում են, որ մենք ռեֆորմներ չենք անում»: Նիկոլ Փաշինյանը անմիջապես արձագանքեց. «Էդ ո՞վ է ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում»… Զգացվում էր, որ նախարարը կպել է վարչապետի «նուրբ լարերին»: Ու սկսվեց... Խոսել իրենց կողմից իրականացված «բազմաթիվ ռեֆորմների» մասին՝ Փաշինյանը ավելին ոչինչ չկարողացավ հիշել, քան հանրային սննդի օբյեկտներում ծխելը արգելելու «ռեֆորմի» մասին՝ չմոռանալով նաև հիշատակել կառավարության՝ դեռևս մշակվող մեկ այլ կարևոր «ռեֆորմ»՝ նույն սննդի օբյեկտներում աղամանները հանելու նախագիծը:

Ըստ նրա, դրանք «և՛ քաղաքակրթական, և՛ առողջապահական, և՛ կառավարչական ռեֆորմներ» են, այսինքն՝ շատ կարևոր են … Քիչ էր մնում ասի՝ աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական, բեկումնային և այլն, և այլն, մի խոսքով՝ հավասարազոր են, օրինակ՝ Ստոլիպինի ագրարային ռեֆորմին: Բայց դա չէր ամենահետաքրքիրը կառավարության այդ նիստում: Հաջորդիվ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, զեկուցելով բյուջեում վերաբաշխում կատարելու ինչ-որ նախագիծ, իր խոսքը սկսեց նրանով, որ «ներկայացվող հարցը կառավարության հերթական ռեֆորմներից մեկն է, այն կարելի է դիտարկել այդ շարքում»:

Պարզ զգացվում էր քծնանքը: Քծնանք... բայց ո՞ւմ կողմից և ո՞ւմ նկատմամբ: Քծնանք ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի, հինգ տասնյակ ուսումնամեթոդական և գիտական աշխատությունների հեղինակի, Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամի, Երևանի պետական համալսարանի ու կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալների արժանացած անձի կողմից… Ո՞ւմ նկատմամբ… Լավ, չարժե թվել: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մոռացել էր մի կարևոր ժողովրդական իմաստություն. «Լռությունը ոսկի է»: Նա դրա մասին միշտ է մոռանում: Ասենք, հիմա էլ մտքի նոր «փայլատակում» է ունեցել, ասում է՝ գործարարները երևի գները բարձրարցրել են, որ մարդկանց գնումային խուճապը զսպեն:

Այնպես որ, նրան, ինչպես ասում է հանրահայտ ռուսական հումորային հեռուստասերիալի հերոս Բորոդաչը, որին մարմնավորում է մեր հայրենակից Միխայիլ Գալուստյանը, կարելի է «հասկանալ ու ներել»: Իսկ Դումանյանի՞ն… Ըստ Օնորե դը Բալզակի, «քծնանքը երբեք չի գալիս մեծ հոգիներից, դա այն փոքր հոգիների մենաշնորհն է, որոնք կարող են էլ ավելի փոքրանալ, որպեսզի մտնեն այն կարևոր մարդու կյանքի ոլորտ, ում ձգտում են»… Մի խոսքով, որոշեք ինքներդ՝ հասկանալ ու ներե՞լ, թե՞…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա