Հույս ունեմ, որ մենք կկարողանանք հաղթահարել կանանց նկատմամբ խտրականությունը. Աննա Մկրտչյան
ԲԼՈԳԱննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Խոսել եմ մեր հասարակությունում կանանց նկատմամբ ընկալումներից, ստեղծվող արհեստական խոչընդոտներից և հավասար հնարավորությունների ընկալումների մասին։
2016թ.-ի Ընտրական օրենսդրության բարեփոխումների և կանանց դերի բարձրացման մասին,
2017թ.-ի Ընտանիքում բռնության կանխարգելման օրենքի կարևորության և մեր քաղաքական թիմի կամային որոշման մասին։
Հանրային խոսքում կնոջը թիրախավորելու, ոչ թե բովանդակությանը, այլ սեռային հատկանիշը շեշտադրելու արատավոր երևույթի վերացման անհրաժեշտության մասին։
Եվ իհարկե հույս, որ այս քննարկումները կլինեն նաև մեր հասարակության տղամարդկանց մասնակցությամբ ու մենք կկարողանանք հաղթահարել կանանց նկատմամբ խտրականությունը ու այս առիթով ևս առողջացնել մեր հասարակությունը։
Միջոցառումը կազմակերպվել էր NDI-ի կողմից, ներկա էին ԱՄՆ դեսպանը, մի շարք կազմակերպությունների փորձագետներ և Կատարինե ծրագրի մասնակիցներ ու շրջանավարտներ։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ



