Խարկովում գրադի հարվածից մահացել է 26-ամյա Արտյոմ Այվազյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽարկովում, գրադի հարվածի հետևանքով մահացել է Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքի բնակիչ, 26-ամյա Արտյոմ Այվազյանը։
Այս մասին հայտնում է Խարկովում հայկական հյուպատոսի օգնական Համլետ Մարտիրոսյանը՝ հղում կատարելով gorod.dp.ua կայքին։
«Արտյոմը կամավորների (волонтёр) ընտանիքից էր, նրա երկու քույրերը՝ Ալյոնան և Մարիամը, նույնպես կամավորական գործունեությամբ են զբաղվում։
Նրանք բոլորը մեծացել են հայրենասիրությամբ, ոտքի են կանգնել առանց ծնողների։
Նրանք հայտնվել են կրակոցների տակ: Վիրավորվել է Արտյոմի քույրը՝ Ալյոնա Այվազյանը: Նա հիվանդանոցում է, ստացել է բեկորային վնասվածք։ Աղջկան վիրահատել են»,- գրել է նա:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



