Կիևում նշել են Ռուսաստանի հետ համաձայնագրի ժամկետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման ժամկետը։ Նրա խոսքով՝ դա կարող է տեւել մի քանի օրից մինչեւ մեկուկես շաբաթ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Պոդոլյակի խոսքով, թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական պատվիրակությունները ներկայումս կանգնած են իրենց դիրքերում։ «Վիճահարույց կետերի համաձայնեցումը կարող է տևել մի քանի օրից մինչև մեկուկես շաբաթ։ Այս ընթացքում մենք պետք է ավելի մոտենանք խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է նա։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



