Ավտովթար Ռուսաստանում. մահացել են ՀՀ քաղաքացիներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 06.49-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 եւ м599ЦМ57 համարանիշների եւ «Մազդա» մակնիշի х181МО61 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ՝ 45-ամյա Ս. Կ.-ն եւ 30-ամյա Է. Պ.-ն:
ՀՀ քաղաքացի Մ. Պ.-ը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



