FLYONE ARMENIA-ն Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթներն այսօրվանից կիրականացնի ամեն օր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան-Մոսկվա-Երևան երթուղով FLYONE ARMENIA ավիաընկերության չվերթները մարտի 17-ից կիրականացվեն ամենօրյա հաճախականությամբ:
Ընկերությունից հայտնում են, որ Երևան-Մոսկվա-Երևան չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
Երևան- Մոսկվա- Երևան երթուղով FLYONE ARMENIA ավիաընկերության կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկը տրվել է 2022թ. մարտի 1-ին:
Ներկայում FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա, Ստամբուլ և Լիոն:
FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



