Սպասվում է բուք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 18-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում ձյան տեսքով:

Մարտի 17-ի երեկոյան, 18-ի գիշերը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-20-ին, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով:
Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վրկ, մարտի 18-21-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



