Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 16-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք: Կատարվել է 3193 թեստավորում, առողջացել՝ 108 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 155 դեպք, որոնցից 408 907-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3019 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8587 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1642 է. նախորդն օրն արձանագրվել է 4 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 12 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 941 837 թեստավորում։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



