Երևանում Mitsubishi Colt-ը «Էլ Գարդեն» ռեստորանից «Դալմա Գարդեն Մոլ» տանող ճանապարհին կողաշրջվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Արթուր Ս.-ն իր վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայով «Էլ Գարդեն» ռեստորանային համալիրից դեպի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն տանող ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



