Արտակարգ իրավիճակ՝ Սյունիքում․ բեռնատարների վարորդներն ահազանգում են, որ գիշերում են բաց երկնքի տակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏեղացած առատ ձյունը, ինչպես նաև Սյունիքի ավտոճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների վատ աշխատանքը խնդիրներ են առաջացրել մարզի ճանապարհներին, գրում է Shamshyan.com–ը:
Ըստ կայքի՝ արդեն մի քանի օր է, մեծ թվով վարորդներ, այդ թվում՝ բեռնատարների, ահազանգում են, որ գիշերում են բաց երկնքի տակ:
«Չգիտենք, ում դիմենք, որ գոնե մի քիչ մարդկային մոտեցում ցուցաբերեն քաղաքացիներիս նկատմամբ: Ո՞վ է տեսել 21-րդ դարում ճանապարհներին տիրի այսպիսի քաոս: Կիլոմետրանոց հատվածում ոչ մի ճանապարհի մշակման աշխատանքներ չեն կատարվում, միայն ճանապարհային ոստիկաններն ու փրկարարներն են մեկումեջ կանգնում, գոնե մեր հալուքեֆից հետաքրքրվում են, իսկ պատկան մարմիններից ոչ մի արձագանք»,– shamshyan.com–ի հետ զրույցում ասել է վարորդներից մեկը։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



