«Ռոմա»-ն կարող է նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին
ՍՊՈՐՏԻտալական «Ռոմա»-ն հնարավոր է նոր պայմանագիր առաջարկի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:
Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է 2 տարվա համար, սակայն հայ ֆուտբոլիստը պետք է համաձայնի աշխատավարձի նվազման: Պարբերականները պնդում են, որ Մխիթարյանը տարեկան ստանում էր 4 միլիոն եվրո աշխատավարձ, բայց նոր պայմանագրով պետք է ստանա տարեկան 2 միլիոն եվրո:
Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 26 խաղի, դարձել 3 գոլի հեղինակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



