Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երգչախմբում երգելը երեխաների մեջ սեր ու միասնականություն է սերմանում». «Փաստ»

ՄՇԱԿՈՒՅԹ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստն» արդեն մի քանի անգամ առիթ ունեցել է ներկայացնելու Հայաստանում գործող մի քանի երգչախմբերի: Այս անգամ պատմելու ենք Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցում 1986 թ.-ից մինչ օրս գործող մանկական քառաձայն երգչախմբի մասին: «Մեզ մոտ խառը երգչախումբ է` տղաներ և աղջիկներ: Բոլորը մեր դպրոցի սաներն են, անգամ ավարտողները, չնայած ուսումն այլ տեղ են շարունակում, մասնակից են դառնում երգչախմբի աշխատանքներին, օգնում են ինձ: Երկու 18 տարեկան տղաներ ունեմ, մեկը շուտով բանակ է զորակոչվելու, մյուսը սովորում է, աղջիկներից մեկն ուսանում է Կոնսերվատորիայի առաջին կուրսում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կոմիտասի անվան արվեստի դպրոցի երգչախմբի խմբավար և վոկալի ուսուցչուհի Արմենուհի Ներկարարյանը` պատմելով մանկական երգչախմբի մասին:

Նշում է` ելույթներ են ունենում հանրակրթական դպրոցներում, գրադարաններում, մանկապարտեզներում, թանգարաններում, ուղևորվում են քաղաքից քաղաք, Հայաստանով մեկ: «Մեր խումբը վաղուց դուրս է եկել դպրոցի սահմաններից: Մեր ելույթները տարբեր վայրերում մարդկանց «ուղղորդում», ձգում են դեպի մեզ: Մենք սաների պակաս չունենք, ասեմ` անգամ ազատ ժամեր չունենք, որպեսզի ավելի մեծ թվով երեխաների ընդգրկենք: Հետաքրքրություն երգչախմբային արվեստի հանդեպ կա: Անգամ երեխաներ ենք ունեցել, որոնք երաժշտական կրթություն չեն ունեցել, բայց լսելով իրենց ընկերների ելույթները՝ որոշել են երգչախմբի մաս կազմել»,նշում է մեր զրուցակիցը:No description available.

Մեր օրերում երգչախումբ «պահելը» բավականին բարդ գործ է: Տիկին Արմենուհին նախ խոսում է այս կարևորագույն «աշխատանքի» ստեղծագործական կողմի մասին: «Պետք է կարողանամ յուրաքանչյուր երեխայի հետ լեզու գտնել, երեխաներին «ինձանով անել»: Ինձ մոտ ստացվում է, երեխաները սիրով են հաճախում երգչախումբ, պետք է պարտադրանք չլինի: Մյուս հարցերի մասին: Մեր աշխատանքը քառանկյուն է` աշակերտ, ծնող, ուսուցիչ, դպրոց: Իմ մեջքին ամուր կանգնած են իմ սիրելի ծնողները: Օրինակ` ծնողներն առանց որևէ վճարի կարել են երեխաների հագուստը, որպեսզի բեմում տարբեր ելույթների ժամանակ իրենց երեխաները պատշաճ տեսք ունենան: Ցանկացած խնդիր լուծում ենք: Ինձ ամեն հարցով աջակցում է դպրոցի տնօրենը` Վարդան Դոլմաջյանը: Որևէ հարցում չեմ ունեցել արգելք կամ սահմանափակում, ազատ եմ ստեղծագործական առումով, իսկ դա շատ կարևոր է»,-ընդգծում է տիկին Արմենուհին:No description available.

Հավելում է` որևէ դժվարություն իրեն չի ստիպում նահանջել: «Որդեկորույս մայր եմ: Իմ աշխատանքը որևէ ձևով չեմ կապում իմ ցավի հետ: Երեխաներին իմ ցավը ցույց չեմ տալիս, նրանք ինչով են մեղավոր: Հակառակը` շատ հարցերում օրինակ եմ ծառայում: Վերջերս ելույթ ունեցանք այն զորամասում, որտեղ աշխատել էր իմ որդին, դպրոցում, որտեղ նա սովորել էր: Չեմ ուզում սահմանափակվել միայն մեր քաղաքով, երեխաներն ուզում են տարբեր զորամասերում ելույթներ ունենալ: Արտասահմանից` մինչ համաճարակը, փնջերով հրավերներ եմ ստացել, բայց չենք կարողացել գնալ, քանի որ քաղաքը ֆինանսավորում չի տրամադրել, չեմ կարողացել նաև բարերար գտնել: Ծնողների միջոցներով եղել ենք Հայաստանի տարբեր անկյուններում, երեխաները երգել են, նկարահանումներ ենք իրականացրել: Ծնողները տեսնում են, թե ինչ աշխատանք ենք տանում երեխաների հետ, ուզում են, որ նրանց նկատեն»,-ասում է մեր զրուցակիցը:No description available.

Ասում է՝ երգչախմբում երգելը երեխաների մեջ միասնականություն է սերմանում: «Երգչախմբում լինելը երեխաներին կտրում է փողոցից, իսկ հիմա արդեն հեռախոսներից: Նրանց համար յուրահատուկ աշխարհ եմ ստեղծում, որտեղ բացասական որևէ բան տեղ չունի: Երգչախմբի մասնիկ լինելը մի քանի բան է երեխաների մեջ սերմանում` միասնականություն, ընկերասիրություն, իմ երեխաների մեջ նախանձ չկա, մասնագիտական առումով` բազմաձայնության վրա զարգանում է իրենց ականջը, անսամբլի զգացողությունը: Բայց առաջինը ես ուզում եմ իրենց մեջ սեր ու հարգանք սերմանել իրար հանդեպ, սեր որակյալ երաժշտության, մեր մեծագույն կոմպոզիտորների` Կոմիտասի, Մակար Եկմալ յանի և այլոց հանդեպ: Հոգևոր երաժշտությունը կարևորագույն տեղ ունի մեզ համար, ինքս երգել եմ կամերային երգչախմբում, եկեղեցում: Յուրաքանչյուր տեղից ինքս դասեր եմ քաղել, նորը սովորել, վերցրել եմ գիտելիք, իսկ հիմա փոխանցում եմ իմ երեխաներին: Իմ վոկալիստներն այսօր մեծ հաջողություններ ունեն: Բաց դասեր ենք ունեցել և ներկա գտնվող մասնագետները միայն մեկ խորհուրդ են տվել` շարունակիր աշխատել նույն կերպ»,-հավելում է երգչախմբի խմբավարը:No description available.

Շեշտում է` իր համար առաջնային ու կարևոր է երեխաների միջև արմատացած շփումը, անբաժան կապը: «Միշտ ասում եմ` ավարտելուց հետո, ամեն անգամ իրար հանդիպելիս հիշեք, որ քույր ու եղբոր պես եք, իրար հանդեպ նախանձ չլինեք, յուրաքանչյուրդ ձեր չափով ձեր հետաքրքիր ձայնն ունեք: Փառք Աստծո, համերաշխ են իրար հետ, նախանձ չեն, բավական է ասել, որ ինչ-որ ծրագիր պետք է կյանքի կոչենք, երեխաներս համախմբվում են, այս վատ վիճակում իմ թիկունքին կանգնած են, հարուստ եմ իրենցով, իրենք են ինձ օգնում, որ սթրեսից դուրս գամ»,-եզրափակում է տիկին Արմենուհին` խոստանալով, որ դեռ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչելու:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ