Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այս շաբաթ արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի մարտի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 839 զանգ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 12 ելք: Որից 1 չոր խոտածածկ տարածքներում, 3-ը աղբանոցներում: Արձանագրված բոլոր դեպքերը, հրշեջ-փրկարարների հմուտ ու արագ գործողությունների շնորհիվ ժամանակին կանխվել են՝ տուժածներ չկան:

Հրդեհի մեկ դեպք գրանցվել է մարտի 12-ին ժամը 12:50-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 7 հասցեում : Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը բնակչության ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և մարել հրդեհը: Նախնական տվյալների համաձայն, Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող բնակարանում այրվել է գազի բալոնից արտահոսող գազը:

Մարտի 13-ին ժամը 19:28-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Հեքիմյան 10 հասցեում բռնկված հրդեհի մասին:

Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը հրդեհը մարել է ձեռքի միջոցներով : Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:36-ին, մարվել`ժամը 19:45-ին: Նախնական տվյալների համաձայն, նշված հասցեում, էլեկտրոլարերի կարճ միացումից այրվել է մոտ 1 մ էլեկտրոլար :

Արձանագրված հրդեհների բոլոր դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները այս շաբաթ շարունակվել են Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող սահմանամերձ շրջաններում, որտեղ ընթացել են ակտիվ մարտական գործողություններ: Ցավոք այս շաբաթ որոնումներն արդյունք չեն տվել:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ , շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք, որի արդյունքում Ասկերան և Ստեփանակերտ քաղաքների հարակից տարածքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 14 ռումբ, 12 պայթուցիչ, 16 արկ, ձեռքի 8 և նռնականետի 11 նռնակ:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 28, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 31 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 և վերելակի 7 բացում, առողջական խնդիր ունեցող 6 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք:

Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 10 կանչերի:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հարբած տղամարդը օդամղիչ հրացանով կրակել է 14-ամյա տղայի վրաԲանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետոՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՍևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին Ի՞նչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում․ Past.am-ը ներկայացնում է, ինչից է պետք զգուշանալԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ օգոստոս է սպասվում Հայաստանում. շոգ, թե՞ անձրևոտՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին