Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թշնամու արկը պայթեց հենց դպրոցի մոտ` դասի ժամին, փոքրիկները վախեցել, լաց էին լինում, բայց խուճապ չկա․ Խնապատի դպրոցի փոխնօրեն

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երեկ, ժամը 10․00–ի սահմանում հենց դասապրոցեսի ժամանակ թշնամու արձակած արկը պայթեց անմիջապես դպրոցի հարևանությամբ, աշակերտներին և մանկապարտեզի երեխաներին արագ իջեցրել ենք նկուղ և զանգահարել 911։ Սպասել ենք, մինչև ծնողները գան և վերցնեն երեխաներին, քանի որ վախ կար, որ ճանապարհին հնարավոր է կրկին արկեր պայթեն։

Այս մասին Tert․am–ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցի փոխտնօրեններից Անահիտ Առոստամյանը։

«Այդ պահին խուճապ չկար, բոլորս կազմակերպված մեր աշխատանքն էին կատարում, բայց երեխաները շատ էին վախեցել, փոքրիկները անընդհատ լաց էին լինում, բայց մենք էլ, նրանք էլ ուժեղ ենք, սա մեր հողն է։ Կեսօրին կրկին եղան կրակոցներ, այդ անգամ ավելի մեծ տրամաչափի ականներ էին հավանաբար, որովհետև պայթյունի ձայները շատ բարձր էին և ծուխը շատ մոտ էր»,– ասաց Անահիտ Առուստամյանը։

Նա նշեց, որ անկախ ամեն ինչից չեն պատրաստվում լքել գյուղը։

«Սա է մեր հայրենիքը, մեր հողը, առանց Արցախի մենք մեկ վայրկյան էլ չենք կարող մնալ, ամուր կանգնած ենք մեր հողի վրա»,– ասաց նա։

Հարցին՝ դասապրոցեսը կանգ է առել դպրոցում այս պահին, թե՞ ոչ, փոխտնօրենը պատասխանեց․

«Դպրոցում  երկուշաբթի օրվանից մեկ շաբաթ արձակուրդներ են՝  գազամատակարման բացակայության պատճառով և աշակերտները մեկ շաբաթ դպրոց չեն գալու, գարնանային արձակուրդները, ջեռուցման բացակայության պատճառով, մեկ շաբաթ առաջ են տվել։ Այսօր կրակոցներ չեն եղել, ավելի հանգիստ էր, բայց գիշերը մինչև ժամը 1–ը կրակոցներ կային, ձայնը լսելի էր ամբողջ գյուղում։ Հետաքրքիր է, որ գիշերվա այդ կրակոցների պահին գյուղի կանայք էլ էին դուրս եկել փողոց ինչ–որ մի բանով օգնելու համար,  տպավորություն էր ստեղծվել, որ ոչ ոք չի վախենում, բայց միևնույն է՝ անկախ այն հանգամանքից, որ խուճապ չկա և մենք սովոր ենք այս վիճակին, ամեն դեպքում այս ամեն ինչը ազդում է բնակիչների ընդհանուր տրամադրությունների վրա»,– ասաց Խնապատի դպրոցի փոխտնօրեն Անահիտ Առուստամյանը։

Նշենք, որ 44–օրյա պատերազմից հետո է գյուղը դարձել սահմանամերձ։

Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»