Հրապարակել է Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների քարտեզը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է այն տարածքների քարտեզը, որոնք Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում անցել են ՌԴ Զինված ուժերի (ԶՈւ) վերահսկողության տակ։ Այն Lenta.ru-ին տրամադրել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա հայտնել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) զորքերի խումբը ՌԴ ԶՈւ կրակային աջակցությամբ հասել է Նովոանդրեևկա և Կիրիլովկա բնակավայրեր և արգելափակել Բլագոդատնոյեն։ Խորությամբ առաջխաղացումը կազմել է 8 կիլոմետր, հավելել է գեներալ-մայորը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը, շարունակելով հարձակումը լայն ճակատով, հասել են Նովոդոնեցկոե-Նովոմայորսկոյե-Եգորովկա գիծ: Առաջխաղացումը եղել է 11 կիլոմետր»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։

1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



