Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առք ու վաճառքի դեպքում զրոյական տեղեկանք ներկայացնելու կարիք չի լինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում պարզեցվում է տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման գործողության վարչարարությունը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, որ հանրային ծառայությունների թվայնացման գործընթացում հերթական կարևոր որոշումն է ընդունվել կառավարության կողմից, որը հեշտացնում է ավտոմեքենայի առք ու վաճառքի գործընթացը:

«Ինչպես գիտենք, շարժական գույքը հաշվառելու համար պահանջվում է հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկանք, այսպես կոչված զրոյական տեղեկանքի մասին է խոսքը: Հիմա հնարավորություն ենք տալիս ոստիկանությանը փոխգործակցություն ապահովել համայնքային եկամուտների կառավարման համակարգի հետ: Արդյունքում, համակարգի միջոցով ոստիկանության աշխատակիցն ինքը կտեսնի այդ ավտոմեքենայի գույքի հետ կապված պարտավորություններն արված են, թե ոչ»,-ասաց Աշոտ Գիլոյանը:

Նոր փոփոխությունն ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ից: Քաղաքացին այլևս ստիպված չի լինի գնալ համայնքապետարան, թաղապետարան զրոյական տեղեկանք վերցնելու համար: Արդյունքում, այդ թղթաբանությունը, ժամանակի կորուստը չի լինի: Քաղաքացին պարզապես կներկայանա ոստիկանություն, զրոյական տեղեկանքի հետ կապված հարցերն արդեն տեղում կհստակեցվեն:

«Մինչ ոստիկանություն ներկայանալը կարող է նախապես վճարել իր ավտոմեքենայի գույքահարկի գումարը, սակայն եթե նույնիսկ չի վճարել ու ներկայացել է ոստիկանություն մեքենան հաշվառելու համար, միևնույն է ոչ մի խնդիր չկա: Պարտք լինելու դեպքում վճարումը կկազմակերպվի տեղում: Սա շատ կարևոր որոշում է: Զրոյական տեղեկանք բերելը խնդրահարույց էր այն շատ քաղաքացիների համար, որոնց մեքենան գրանցված է հեռավոր համայնքում, իսկ իրենք ապրում են այլ քաղաքում: Նա այլևս ստիպված չի լինի հասնել գրանցման վայր»,-ասաց նախարարության ներկայացուցիչը: Այս գործիքակազմն ուժի մեջ մտնելուց հետո թեթևանում է համայնքապետարանի աշխատանքը:

Գերատեսչությունից գերատեսչություն չվազվզելու, ժամանակ չկորցնելու, հերթերից խուսափելու համար կառավարությունը շարունակում է թվայնացման գործընթացն ընդլայնել: Առաջիկայում ևս սպասվում են փոփոխություններ: Մասնավորապես, շուտով նույն մոտեցումը կգործի անշարժ գույքի առք ու վաճառքի պարագայում: Անշարժ գույքի առք ու վաճառքի պարագայում կրկին զրոյական տեղեկանք քաղաքացուց չի պահանջվի: Օրենսդրական փոփոխությունների նախագիծը դրված է շրջանառության մեջ: Համապատասխան ընթացակարգեր անցնելուց, Ազգային ժողովում ընդունվելուց հետո կմտնի ուժի մեջ:

Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ