Բաքվում ձերբակալվել է ադրբեջանական հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրենը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի կազմալուծված Ազգային անվտանգության նախարարության հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն, գեներալ-մայոր Էլչին Գուլիեւը ձերբակալվել է: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ Գուլիեւին մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով: Դատարանի որոշմամբ նախկին պաշտոնյան կալանավորվել է չորս ամիս ժամկետով:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունը կապում են ադրբեջանական ԱԱՆ սկանդալային գործի հետ: Նախարարության համակարգում հայտնաբերվել են կաշառակերության եւ ծառայողական դիրքի չարաշահման բազմաթիվ դեպքեր:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



