ՌԴ-ն չեղարկել է ավիաչվերթների սահմանափակումները ևս 8 երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանը չեղարկել է օդային հաղորդակցության սահմանափակումները ևս ութ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական կայքում։
«2022 թվականի մարտի 9-ին, Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն, անկանոն և կանոնավոր չվերթների սահմանափակումները դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան, որոնք նախկինում մտցվել էին որպես COVID-19-ի տարածումը կանխարգելելու միջոց, վերացվել են»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ թռիչքները կիրականացվեն փոխադարձ հիմունքներով՝ օդային երթևեկության մասին երկկողմ միջկառավարական համաձայնագրերի և ավիացիոն իշխանությունների առանձին համաձայնագրերի դրույթների հիման վրա։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



