Ջեռուցման խնդիրների պատճառով Արցախի դպրոցներում գարնանային արձակուրդներն սկսվելու են մարտի 14-ից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Առաջին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, իսկ 2-12-րդ դասարանցիներինը՝ մարտի 20-ը ներառյալ։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Արցախը զրկված է գազամատակարարումից՝ գազատարի վնասման պատճառով։ Խողովակի վնասված մասը գտնվում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



