Սիրիայում ոչնչացվել է խոշոր ահաբեկչական խմբավորման պարագլուխը. աղբյուր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում ոչնչացվել է Դամասկոսի արեւելյան արվարձաններում խոշորագույն «Ջեյշ ալ-Իսլամ» ահաբեկչական խմբավորման պարագլուխը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 25-ին «Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Սիրիայի ազգային աշխարհազորի հրամանատարության աղբյուրը:
«Արեւելյան Գութում մեր մարդիկ հաստատել են, որ Զահրան Ալուշը ոչնչացվել է օդուժի հարվածի արդյունքում»,- հայտարարել է աղբյուրը:
Խմբավորումը երկար ժամանակ հազարավոր հրթիռային ու ականանետային հարվածներ էր հասցրել սիրիական մայրաքաղաքի ուղղությամբ, ինչի հետեւանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ էին զոհվել:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



