Երևանում և Գյումրիում խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 1/17 շենքի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արմեն Ս.-ին, որը դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Գյումրիի Ղանդիլյան փողոցի 84 շենքից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արմեն Բ.-ն, ով դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի հատկանիշներով:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



