Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իշխանությունների համար Արցախ հասկացություն չկա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին ադրբեջանական կողմը պարբերաբար սադրանքների է դիմում թե՛ ՀՀ և թե՛ Արցախի Հանրապետության ուղղությամբ: Թշնամու նշանառության տակ պարբերաբար հայտնվում է հատկապես Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերջին շրջանի սադրանքներին:

Փորձագետը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց՝ որքան էլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հրապարակային հարթակներում տարբեր պատեհ ու անպատեհ առիթներով հայտարարի, թե Արցախի հարցը լուծված է, այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում. «Սա ոչ միայն փորձագետների կամ ՀՀ քաղաքացիների, այլ նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գնահատականն է: Նա բազմիցս է նշել, որ Արցախի հարցը լուծված չէ: Ի թիվս այլ հիմնավորումների, մատնանշվել է նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին: Ադրբեջանին ուղղված այդ մեսիջները շատ հստակ են, և, ըստ այդմ, Ադրբեջանի ղեկավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, որը պատերազմի ավարտից հետո մինչև օրս շարունակում է:

Այդ քաղաքականության բուն նպատակը Արցախը հայաթափելն է, ստեղծել իրավիճակ, որում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կզգան, որ ապահովված չեն իրենց ապրելու, աշխատելու, մեծ հաշվով, տարրական իրավունքները: Նրանց այդ նպատակի հիմքում հայաթափումն է: Այն, ինչ կատարվում է Խրամորթում, այդ նպատակով կիրառվող հոգեբանական ազդեցության օրինակ է: Հայտնի է նաև, որ վնասվել է Արցախ եկող գազատարը: Սա շրջափակված ամրոցի մարտավարության տրամաբանության մեջ է»:

Նա շեշտեց՝ տարբեր պետությունների պատմության մեջ կան այդ մարտավարության օրինակները. «Երբ ամրոցի զինվորներն ու բնակիչները չէին հանձնվում, կտրում էին ջուրը, սնունդը և այլն: Այդ ամենից հետո, այլընտրանք չտեսնելով, բնակչությունը ստիպված հանձնվում էր, լքում բնակավայրը: Հիմա նույն մարտավարությունն է Ադրբեջանը փորձում կիրառել: Այն իրականացնում է պատերազմից առ այսօր՝ պարբերաբար ավելացնելով կամ պակասեցնելով սադրանքների թիվը, կրակելով սահմանամերձ բնակավայրերի գյուղատնտեսական աշխատանքներ կատարող հայ բնակչության վրա, վնասելով գազատարը: Բնակչության նկատմամբ ուժ կիրառելու միակ զսպող հանգամանքը խաղաղապահ ուժերն են: Ընդ որում, եթե Ադրբեջանը կարողանա իր վերոնշյալ նպատակներին հասնել, միաժամանակ «բոնուս է» ստանալու. եթե տարածքում չլինի հայ բնակչություն, չեն լինի նաև ռուս խաղաղապահներ: Այդ առումով Ադրբեջանն իր համար ռազմավարական նշանակության խնդիր լուծելու նպատակ ունի»:

Զուգահեռ՝ այս պայմաններում նա մատնանշեց Արցախի բնակիչներին թիկունք լինելու անհրաժեշտության մասին, որը, նրա խոսքով, բացակայում է. «Այս պայմաններում, մեր, ցավոք, օրվա իշխանությունները, ձեռքները լվացել են Արցախի հետ կապված ցանկացած գործընթացից: ՀՀ օրվա իշխանությունների ներկայացրած նորանշանակ ՄԻՊ-ը գնում է Արցախ ու իր ֆեյսբուքյան էջում գրում. «ՀՀ սահմաններից դուրս առաջին այցս դեպի Արցախ է»: Սա մշակված քաղաքականություն է իշխանությունների կողմից, որը մեսիջ է Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններին առ այն, որ ՀՀ իշխանությունների համար Արցախ հասկացություն չկա: Այս իրողությունների պայմաններում, Արցախի մեր հայրենակիցները, չունենալով ամուր թիկունք՝ ի դեմս ՀՀ օրվա իշխանությունների, պետք է դիմակայեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սադրանքներին: Մյուս կողմից էլ, չունենալով ամուր թիկունք, առավելագույն ջերմ ու գործնական հարաբերություններ ստեղծեն տեղում գտնվող ռուս խաղաղապահների և նրանց ղեկավարության հետ»:

Նա շեշտեց՝ հենց այս իրողությունների պայմաններում է Ադրբեջանը սադրանքների դիմում, որոնք միայն արցախա-ադրբեջանական հատվածում չեն: «Նաև ՀՀ սահմանների ուղղությամբ են: Օրեր առաջ Երասխում ևս սադրանք եղավ, ինչի հետևանքով մենք զոհ ու վիրավորներ ունեցանք: Իրենք, մեծ հաշվով, պարբերաբար մթնոլորտը շիկացած վիճակում են պահում: Սա անընդհատ է լինելու, քանի դեռ երկու պետությունների միջև երրորդ կողմի երաշխավորությամբ չեն ստեղծվել բնականոն հարաբերություններ՝ կապված նաև սահմանների և այլ խնդիրների հետ: Խոսքն այն հարթակի մասին է, որի պարագայում իրավական առումով յուրաքանչյուր պետության որոշակի պարտավորությունների դաշտ կբերեն: Իսկ խախտողը կարող է պատժվել՝ երրորդ կողմի հաշտարար դատավորի կողմից: Այդ հարթակը կարող են լինել թե՛ Մինսկի համանախագահող երկրները, թե՛ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրները, թե՛ առանձին Ռուսաստանի Դաշնությունը»,-հավելեց նա:

Ադրբեջանի սադրանքները դիտարկելով աշխարհաքաղաքական լարված իրավիճակի համատեքստում՝ փորձագետը նախ շեշտեց, որ այսօր Ռուսաստանը չհայտարարված պատերազմի մեջ է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ. «Հաշվի առնելով իրավիճակի բավականին սրված լինելը՝ ՌԴ-ն կարող է շատ ավելի կոշտ քայլեր ձեռնարկել բոլոր այն երկրների հանդեպ, որոնք կփորձեն խանգարել ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ՌԴ նախագահի կողմից իրենց առջև դրված խնդիրները լուծելու ճանապարհին: Սա վերաբերում է նաև Թուրքիային, որովհետև Թուրքիան կարող է սադրել Ադրբեջանին, օրինակ՝ Հայաստանի սահմանին լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսելու տեսանկյունից: Բայց չեմ կարծում, թե այդ դեպքում ՌԴ պատասխանը փափուկ կամ դիվանագիտական է լինելու, այն կոշտ է լինելու:

Այս տեսանկյունից կարծում եմ, որ Էրդողանը այս ամենը շատ լավ է հասկանում ու արկածախնդրության չի գնա: Պատահական չէ, որ ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարները բանակցություններ են վարելու հենց Անթալիայում: Այս ամենը հաշվի առնելով՝ մեր գլխին կախված ռազմական բնույթ կրող վերոնշյալ սպառնալիքը մինիմալիզացվում է: Միակ վտանգն այս փուլում հետևյալն է. Ադրբեջանը ցույց է տալիս, որ ունի գործիքակազմ՝ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում ավելի շատ դիվիդենտներ շահելու տեսանկյունից: Թեպետ այն պահին, երբ ՌԴ-ն հասկացնի, որ այդ քայլերը որևէ արդյունավետություն չեն ունենալու, Ալիևը հետ կկանգնի իր այն բոլոր գործողություններից, որոնք կարող են սադրել ՌԴ-ին ավելի կոշտ քայլեր իրականացնելու առումով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»