Պղնձի գինը տատանվում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉորեքշաբթի պղնձի արժեքը միասնական դինամիկա չի ցուցաբերում երկու աճուրդներում գնի նվազումից հետո, ներդրողները մետաղի մատակարարումների պահանջարկի հեռանկարները գնահատում են գլոբալ անորոշության պայմաններում, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,6 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,6982 դոլար, նախորդ աճուրդներում մետաղը թեթեւակի թանկացել էր։ Նախորդ երկու օրվա ընթացքում պղինձը էժանացել է 4,4 տոկոսով։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեքշաբթի օրվա արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, նվազել էր 0,71 տոկոսով՝ 10 209 դոլար, ալյումինիումինը՝ 6,47 տոկոսով, 3 498 դոլար, ցինկինը բարձրացել էր 0,56 տոկոսով՝ 3 135,5 դոլար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



