Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են դրամապանակը գողացած երիտասարդին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 5-ին ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ մարտի 2-ին իրենց շենքի մոտից գողացել են դրամապանակը, որի մեջ 1000 դոլար, 250000 դրամ և փաստաթղթեր էին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունն արել է մայրաքաղաքի Այգեձորի փողոցի 33-ամյա բնակիչը: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Արաբկիրի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնի մի մասը:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



