Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններին». Ալիև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության օգտին. մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը»։

Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված շնորհավորական նամակում՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Նախագահը նաև հիշեցրել է իր ֆրանսիացի գործընկերոջը, որ վերջին տասնամյակների ընթացքում Բաքուն բազմիցս պաշտոնապես հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը հյուրընկալելու իր մտադրության մասին։

«Մենք պատրաստ ենք շուտով տեսնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը մեր երկրում՝ հիմնված անդամ պետության ինքնիշխանության իրավունքի նկատմամբ հարգանքի վրա»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանԿլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ներքին իրավիճակի և տնտեսական մարտահրավերների մասինՊայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր Կամենդատյան«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Մեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ ԱդամյանԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն «ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Կարո՞ղ է իշխանությունը խոսել ողջ ժողովրդի անունիցԻ՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Մոլդովայի հրաժարականը և Հայաստանի տնտեսական իրականությունը«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Թրամփը կոմունիզմը անվանել է ԱՄՆ-ի ազատության համար «մահացու սպառնալիք» Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը