Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա․ ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր ուղարկելու մասին տեղեկացրել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Պաշտոնական Երևանը հաստատել էր՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անկարայի հրավերը ստացել է։
Անցած տարի կայացած առաջին ֆորումին մասնակցել են Հայաստանի հարևաններ Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



