Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2016 թվականին կցանկանայի ապրել հալալ ու մաքուր իմ հայրենիքում ոչ թե մարդակերների, այլ՝ մարդկանց մեջ. Դինա Ակոպովնա

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Նոր տարվա թոհուբոհն արդեն սկսված է: Շատերի համար այն հանգստանալու հրաշալի միջոց է, շատերի համար էլ Ամանորի կեսգիշերին աշխատանքային ռիթմն ուժեղանում է: Հաղորդավարուհի, վերջին շրջանում նաև դերասանուհի Դինա Ակոպովնան այս տարի սեփական հարկի տակ առաջին բաժակը բարձրացնել չի հաջողացնի: «Ներկա պահին Սոչի քաղաքում եմ գտնվում, քանի որ տաղանդավոր երաժիշտ Ազատ Ավետյանի տեսահոլովակի ցուցադրությունն էր երեկ ու ես վարողի կարգավիճակում էի: Սակայն շուտով կվերադառնամ: Ես միշտ Ամանորի գիշերը աշխատանքի մեջ եմ լինում, պարզապես, եթե մինչ այս ժամը 24:00-ից հետո էի գնում, ապա այս տարի դեկտեմբերի 31-ին 19:30-ից կլինեմ Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում, իսկ 24:00-ից հետո՝ «Կամինո» ակումբում: Տարին կավարտեմ ու կսկսեմ գործընկերներիս հետ»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց հաղորդավարուհին:

Մեր այն հարցին, թե տոնական ուտեստների ի՞նչ նախասիրություն ունի և ի՞նչ խոհարարական հմտություններով է զարմացնում իր հյուրերին՝ վերջինս պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ես այդ օրերին սոված եմ մնում: Չեմ սիրում բոլոր ուտելիքները խառնել իրար, հոգնում եմ անընդհատ կրկնվող կերակրատեսակներից: Նաև, վախենում եմ գիրանալուց: Բայց ասեմ, որ ընդհանրապես մսեղենի սիրահար եմ: Իսկ այ պատրաստել՝ չեմ հասցնում, հազվադեպ կարող եմ հասցնել միայն աղցան պատրաստել»:

Տարեվերջի ու Տարեմուտի հանդիպումը հեքիաթի է նման ու այդ հեքիաթին խորհրդավորություն ու հետաքրքրություն են հաղորդում նաև անակնկալները՝ լինի նվերների, թե մեկ այլ տեսքով: «Ճիշտ է, մինչև 12 տարեկանս ձմեռ պապիկին հավատացել եմ, բայց հիմա հեքիաթի կարոտ եմ: Ու եթե անկեղծ՝ ապա վաղուց անհետաքրքիր է անցնում Նոր տարին մեզ մոտ՝ Հայաստանում: Դրա պատճառները բոլորն էլ գիտեն: Ինձ համար հիշարժան է 2014 թվականին Լոս Անջելեսում անցկացրած Տարեմուտը, որտեղ մի քանի երգիչների հետ կազմակերպված էր ամանորյա պարահանդես: Շատ ուրախ ու հիշվող օր էր: Ինչ վերաբերում է անակնկալ-նվերներին, ես նախընտրում եմ գումար տալ: Ով ինչ կցանկանա՝ թող գնի: Բայց դստրիկիս արդեն նվիրել եմ իր ցանկացածը՝ նորաոճ հագուստ և կիսաճտքավոր կոշիկներ (сапожки)»,-բացահայտեց նա:

Ամփոփելով անցնող տարին՝ մեր զրուցակիցը չդժգոհեց: Եկող տարվանից էլ սպասումները տարբեր են. «Նախորդ տարիս հագեցած էր, նկարահանվեցի նաև ֆիլմերում: Իսկ 2016 թվականին կցանկանայի ապրել հալալ ու մաքուր իմ հայրենիքում ոչ թե մարդակերների, այլ՝ մարդկանց մեջ… Շնորհավորում եմ բոլորիս գալիք Նոր տարին, նոր հույսեր, լույսեր ու բարեկեցիկ կյանք ցանկանում»:

Իրեն հաղորդավարուհին բոլորովին այլ մաղթանք ունի: «Ինձ առողջություն, հաջողություն ու նոր հեռուստանախագիծ եմ մաղթում: Նյութականից էլ չէի հրաժարվի, կցանկանայի նոր ատոմեքենա ունենալ»,-Aysor.am-ի հետ զրույցը ժպիտով եզրափակեց Դինա Ակոպովնան: 

Նելլի Մարգարյան

 

 

Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն