Երեւանում Ford Transit մակնիշի մեքենա է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա - Մոլդովական փողոցի խաչմերուկում Ford Transit մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները սեփական ուժերով փորձել են մարել կրակը, սակայն այն շատ արագ տարածվել է ամբողջ մեքենայով մեկ:
Կրակը մարվել է, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեխտաբար, տուժածներ չկան: Նոր-Նորքի ոստիկաններն ու պարեկային ծառայությունը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



