Կիևի բնակիչներին կոչ են արել մնալ ապաստարաններում․ իրավիճակը լարված է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի մայրաքաղաք Կիևում օդային տագնապ է հայտարարվել․ տեղեկացրել է ուկրաինական «Ուկրինֆորմ»-ը։
Կիևի բնակիչներին հորդորել են շտապ տեղափոխվել ապաստարաններ։
«Կիևի շուրջ իրավիճակն այսօր շատ լարված է, մենք անում ենք բոլոր անհրաժեշտ գործողություները պաշտպանության համար: Այն մեր երկրի սիրտն է , մշակույթի, պատմության, պետականության կենտրոնը: Մինչ օրս մայրաքաղաքի մուտքերը հաստատակամորեն պաշտպանում են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները»,-ասել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Ժիրնովը:
Նա տեղեկացրել է, որ ենթակառուցվածքների հետ կապված նախապատրաստական ծավալուն աշխատանք է տարվել ՝ ճանապարհների արգելապատնեշներ, հենակետեր, օբյեկտների ականապատում:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



