Նիկոլը մտադիր է հարաբերություններ հաստատել Սաֆարովին Բաքվին հանձնած Հունգարիայի հետ. Արմեն Աշոտյան
ԲԼՈԳՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տելեգրամյան իր էջում գրում է․
«ՆԻԿՈԼԸ ԵՒ ՍԱՖԱՐՈՎԸ
Օրեր առաջ մամուլը գրեց, որ Նիկիլը մտադրված է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք խզվել էին մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքու արտահանձնելուց հետո։
Օմեգայի ղեկավարած ԱԳՆ-ն փաստացի չհերքեց այդ լուրը։
Հիշում եք, որ մեր սպա Գուրգեն Մարգարյանին գիշերը կացնահարած մարդասպանին Ալիեւը Ադրբեջանում հերոսացրեց։
Եվրոպական իմ աղբյուրները պնդում են, որ այս հերթական հակապետական նախաձեռնության հեղինակը հենց Նիկոլն է։
Դառն է, բայց զարմանալի չէ, որ 5 000 զոհերի պատճառ դարձած, 1.5 միլիոնի արյունը ուրացող հայատյացի համար մեկ հայի՝ Գուրգեն Մարգարյանի պատիվը ոչ մի արժեք չունի։
Իսկ մե՞զ համար…»։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



