Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որևէ երկրի շրջանակներում մնալու ցանկությունը պետք է լինի ժողովրդի կամավոր որոշումը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Քննադատելով բոլ շևիկներին՝ Պուտինը երկիրը տանում է նրանց ճանապարհով» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջապես տեղի ունեցած՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումը քաղաքական գործողությունների առումով միանգամայն ճիշտ և լիովին արդարացված քայլ է։ Այստեղ ավելորդ են փաստարկները՝ հիմնված արդի քաղաքական հանգամանքների վերլուծության վրա. դրանք բոլորն էլ վաղուց հայտնի են։ Կենտրոնանանք հարցի մյուս կողմի վրա, այն է՝ Ռուսաստանի նախագահի կողմից իր որոշման պատմական հիմնավորումը։ Այդ փաստարկը, այդ գաղափարական հիմքն է որոշելու, թե ի՞նչ է անելու Ռուսաստանը հետագայում Ուկրաինայի և ընդհանրապես հետխորհրդային տարածքի երկրների հետ հարաբերություններում, որոնք, ինչպես հուշում են փորձն ու գիտելիքները, կաշխատեն հենց Ռուսաստանի դեմ։ Առաջին հերթին, թեև դա ամենակարևորը չէ, ինչի վրա արժե ուշադրություն դարձնել, այն թեզի փաստացի անարժանահավատությունն է, որ Ուկրաինան «ամբողջությամբ և լրիվ ստեղծվել է Ռուսաստանի, ավելի ճիշտ՝ բոլ շևիկյան Ռուսաստանի կողմից»:

Պատմական փաստ է, որ Կենտրոնական ռադայի ուկրաինական ներկայացուցչական մարմինը ստեղծվել է Կիևում 1917 թվականի մարտին, երբ Լենինը, ինչպես և բոլ շևիկյան կուսակցության ղեկավարության զգալի մասը դեռևս աքսորում էին: Այդ փաստի սրբագրումը Վլադիմիր Պուտինի կողմից արվել է այն շեշտադրմամբ, որ խոսքը «ժամանակակից Ուկրաինայի» մասին է, և որ հենց դա է «ստեղծվել բոլ շևիկների կողմից»։ Բայց բոլշևիկները ստեղծել են նաև, օրինակ՝ ժամանակակից Ադրբեջանը, որի նախագահին արդեն ընդունել են Մոսկվայում։ Եվ բոլշևիկներն էին, որ 1921 թվականին Լեռնային Ղարաբաղը տվել են Ադրբեջանին, այլ ոչ թե հայրենի Հայաստանին: Հիմա ի՞նչ, այստեղ ևս Ռուսաստանը կպայքարի՞ նման քաղաքականության հետևանքների դեմ։ Բայց նման ցանկություն չի նկատվում։ Բոլ շևիկների «ստեղծագործությունն» է նաև ժամանակակից Ղազախստանը իր մեծ թվով հողերով, որոնք պատմականորեն չեն պատկանել ղազախական ցեղերին։ Նախկին ԽՍՀՄ-ի բոլոր այն պետությունները, որոնք այսօր գոյություն ունեն (բացառությամբ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի, որոնք ձևավորվել են 1918 թվականին արևմտյան սվիններով), ստացել են իրենց ժամանակակից տեսքը բոլ շևիկների կողմից։ Անկախության իրենց ուղին նրանք սկսել են դեռևս Ռուսական Կայսրության ժամանակ: Բայց հենց բոլշևիկներն են հավաքել փլուզված Ռուսական Կայսրությունը մեկ երկրի՝ Խորհրդային Միության մեջ։ Բոլ շևիկների անփույթ ժառանգորդներն են ավերել այդ երկիրը. խոսքը Գորբաչովի, Շևարդնաձեի, Յակովլևի, Ելցինի և «պերեստրոյկայի» այլ գաղափարակիրների հանցավոր քաղաքականության մասին է։

Ի դեպ, Ռուսաստանի ամենամոտ դաշնակից Բելառուսը ևս ստեղծվել է «Ռուսաստանի պատմական տարածքների հաշվին»։ Եվ ինչ հպարտությամբ են բաշկիրներն ու չուվաշները, թաթարներն ու յակուտներն արդեն նշել կամ շուտով նշելու իրենց պետականության հարյուրամյակը։ 1922 թվականին Վլադիմիր Լենինը իր քաղաքական հոտառությամբ գիտակցեց պայքարի անիմաստությունը այն բանի դեմ, ինչը կազմում էր ամբողջ 20-րդ դարի հիմնական քաղաքական բովանդակությունը, այն է՝ աշխարհի ժողովուրդների ինքնորոշման և անկախության կամքի իրականացումը: Այդ կամքը, ինչպես տեսնում ենք, կա Դոնեցկում, Լուգանսկում, Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Լեռնային Ղարաբաղում և այլ տեղերում անգամ հիմա՝ 21-րդ դարում։ Դրա դեմ պայքարել ֆաշիստական մեթոդներով, ինչպես փորձել և փորձում են անել Ուկրաինայում, ապարդյուն է։ Պետք է մեկընդմիշտ սկզբունքային դիրքորոշում դրսևորել. խոսել որոշ ժողովուրդների ինքնորոշման օգտին՝ մյուսների ինքնորոշումը համարելով պատմական սխալ, աբսուրդ է, դա հենց «երկակի ստանդարտն է»: Որևէ երկրի շրջանակներում մնալու ցանկությունը պետք է լինի ժողովրդի կամավոր որոշումը, և դա պետք է հարգել և պաշտպանել: Այժմ ավելի ուշադիր նայենք ժամանակակից Ռուսաստանին: Այն ևս իր ներկայիս տեսքով կոմունիստ բոլշևիկների գործունեության պտուղն է։ Ո՞վ դարձրեց նրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ: Իսկ ո՞վ է այն դարձրել ժամանակակից միջուկային երկիր։ Ո՞վ է հայտնաբերել և զարգացրել նավթի և գազի հիմնական հանքավայրերը, որոնցով հիմա կերակրվում է Ռուսաստանը: ԽՍՀՄ-ի մեծ ձեռքբերումները, որոնց շնորհիվ մենք ապրում ենք այսօր, կարելի է թվարկել և թվարկել։ Հիմնական բանը, որը ունի ժամանակակից Ռուսաստանը՝ որպես Խորհրդային Միության քաղաքականության իրավահաջորդ, Արևմուտքի՝ դեպի արևելք էքսպանսիայի քաղաքականությանը ընդդիմանալն է: Իսկ ավելի լայն իմաստով՝ համաշխարհային հեգեմոնիա ստեղծելուն ընդդիմանալը։ Հուսանք, որ դա կլինի հետևողական և սկզբունքային դիմակայություն։ Ռուսական Կայսրությունը երբեք Արևմուտքին չի տվել այնպիսի համապարփակ հակահարված, որքան Խորհրդային Միությունը։ Եթե անգամ պատերազմներում մեր երկիրը պարտություններ է պատճառել արևմտյան առանձին երկրներին, միևնույնն է, Արևմուտքն, ըստ էության, ռուս էլիտայի համար մնացել է որպես կուռք։

Ուստի Հոկտեմբերյան հեղափոխությունը, դասակարգայինից բացի, ուներ նաև ազգային-ազատագրական բնույթ. երկիրը պարզապես պետք է ազատվեր արևմտյան կապիտալի գերակայությունից և կործանարար արևմտյան քաղաքական ու մշակութային կախվածությունից։ Այսպիսով, չնայած Ռուսաստանի նախագահի 2022 թվականի փետրվարի 21-ի ելույթի հակախորհրդային հռետորաբանությանը, դրանում գլխավորը հենց այն է, որ Վլադիմիր Պուտինը, դիմակայելով Արևմուտքին, վերջապես գնաց բոլ շևիկների ճանապարհով, Խորհրդային Միության ուղիով, որը ժամանակին հաղթահարել էր Նիկոլայ 2-րդի արևմտամետ ժառանգությունը։ Եզրափակելով՝ ևս մեկ անգամ ասենք, որ Վլադիմիր Պուտինի՝ Դոնբասի ժողովրդի ինքնորոշումը ճանաչելու որոշման փաստարկի «պատմական» հիմնավորումը երկարաժամկետ հեռանկարում կաշխատի հենց Ռուսաստանի դեմ թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում, թե՛ նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքականության մեջ և թե՛ հենց Ռուսաստանի ներսում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել