Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանափակումներն արդյունք չեն տալիս. ինչո՞ւ է այդպես. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ առողջապահության նախարարությունը որոշեց, որ դիմակ կրելն այլևս պարտադիր չէ, դա մնում է քաղաքացու հայեցողությանը: Ասել, որ մինչ այս մեզ «կոտորել» էինք դիմակ կրելով, սուտ կլինի: Այդուամենայնիվ, կրողներ կային: Այս մի սահմանափակման վերացումը նոր մտորումների պատճառ դարձավ՝ իսկ ինչպե՞ս են գործել ու գործում դրանք: Նախ՝ արձանագրենք, որ 2020 թվականից սահմանափակումների շրջապտույտում գտնվող մեր հասարակության համար 2022 թ.-ը սկսվեց նոր սահմանափակումներով և արգելքներով:

Ծխախոտի գովազդն արգելվեց վաճառքի կետերում, հիմա ծխախոտի տուփերն ամոթխածորեն թաքնվել են փակ տարածքում, որը բացվում է միայն վաճառքի պահին: Ասում են, թե այս կերպ ծխողների թիվը կնվազի, անչափահասներն էլ ծխախոտ չեն գնի: Մարտի 15-ից արգելվելու է ծխախոտի օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա: Այն, որ փակ տարածքներում, որտեղ չկան ծխողների համար առանձնացված վայրեր, երբեմն անհնար է անգամ մեկ րոպե ավելի մնալ, փաստ է, բայց բացօթյա տարածքներում ծխելու արգելքը շատերին տարակուսելի է թվում: Հաջորդ սահմանափակումը կորոնավիրուսի «մասին» էր. հունվարի վերջից հանրային վայրեր այցելելիս պետք է հավաստեիր, որ պատվաստված ես կամ էլ ունես ՊՇՌ թեստավորում` բոլորին QR կոդդ ցույց տալով: Մեր դարդը մեզ քիչ էր, արգելեցին նաև պոլիէթիլենային տոպրակները` վաճառքում թողնելով որոշակի հաստությամբ տոպրակներ, որոնք արդեն վաճառվում են ավելի թանկ գնով:

Բնության մասին հոգ տանելը շատ կարևոր է, ի վերջո, այն աղբը, որ տեսնում ենք շուրջբոլորը, մի օր մեր տներն է լցվելու, բայց ցանկացած նախաձեռնության մեջ տնտեսվարողներն, իհարկե, գտնում են իրենց շահույթը: Արգելքներ ու սահմանափակումներ են մտցվում, բայց օրենքներ մշակողները միշտ մոռանում են կարևորի` ազգային մենթալիտետի մասին: Մենք չենք պահում կանոնները, կգնանք օտար երկիր, կասենք` գիտեք ինչ մաքուր էր, փողոցում մի ցելոֆան, ծխախոտի մնացորդ չէիր գտնի: Այնտեղ կվախենանք թղթի կտորն անգամ գետնին գցել, քանի որ մեծ չափերի հասնող տուգանքներ կան, Հայաստանում կանենք դա, քանի որ նախ՝ չենք տուգանվի, երկրորդ` երկրին տիրոջ հոգեբանությամբ այդպես էլ չվերաբերվեցինք: Մեկ օր չէ, որ այսպես է: Մի շրջան քաղաքում ակտիվորեն նստարաններ և աղբամաններ էին տեղադրվում, բայց օրեր պահանջվեցին, որ դրանք կոտրեն և օգտագործման համար ոչ պիտանի դարձնեն, նույնն է նաև ավտոբուսների կանգառների պարագայում: Վերադառնանք կանոնների պահպանմանը:

Դեռևս փետրվարի 17ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ առաջիկայում որոշակի սահմանափակումներ կհանվեն` հաշվի առնելով համաճարակային իրավիճակը: Փակ տարածքներում դիմակների ոչ պարտադիր կրման մասին խոսեցինք սկզբում: Հիմա ամենի մասին՝ ըստ հերթականության: Դիմակների կրումը պարտադիր դարձավ դեռ 2020 թ.-ի մարտից` որպես վիրուսի տարածման կանխարգելման միջոց, ամեն դեպքում՝ այդ մասին պնդում էր նախարարությունը: Պարբերաբար դրա կրումը պարտադիրից դարձավ ոչ պարտադիր և հակառակը, փակ ու բաց տարածքներում դրանք կրելու մասին հրամանները մեկը մյուսին փոխարինում էին այնպիսի արագությամբ, որ չէինք հասցնում ֆիքսել` հիմա դիմակ պետք է դնե՞նք, թե՞ ոչ:Մի կողմ թողնելով դիմակի օգտակարության գործոնը, այն շատ է քննարկվել, ֆիքսենք, որ հանրային տրանսպորտում, որը ոչ միայն կորոնավիրուսի, այլ նաև մյուս վիրուսների տարածման օջախ է, դիմակ վաղուց չեն կրում կամ էլ դա անում են շատ քչերը: QR կոդերով հանրային վայրեր մուտք գործելու պահանջը ևս մի քանի օր գործեց: Ինքս վերջին շրջանում մի քանի տեղ հասցրել եմ լինել, միայն մեկ տեղում են ստուգել կոդի առկայությունը: Ինչո՞ւ է այսպես:

Հիմա կասենք՝ որովհետև ենթարկվող չենք, բայց մյուս կողմից` կա նաև վերահսկողության խնդիրը: Կամ հոգեհան անող ստուգումների շարք է սկսվում, կանգնեցնում էին ավտոբուսները, ստուգում դիմակների ու ալկոգելի առկայությունը, վարորդի փաստաթղթերը, կամ էլ զրո վերահսկողություն է: Մի քանի օր՝ խստացված ստուգումներ, այն էլ՝ մայրաքաղաքում ու մարզկենտրոններում, և վերջ: Հետո նորից նույն վիճակն է: Ցանկացած, անգամ հանրության համար ընկալելի որոշման ընդունման ու կյանքի կոչման ընթացքը շատ կարճ է տևում, այո, այն դառնում է օրենք, որն ամրագրված է, այն կարող է մի ընթացք նաև կիրառության մեջ դրվել, բայց որոշ ժամանակ անց դադարում է դրա կիրառությունը, քաղաքացիներն ու պետությունը վերադառնում են ի շրջանս յուր: Չենք զարմանա, եթե որոշ ժամանակ հետո գործածության մեջ դրվեն հին տոպրակները, նորերը մնան և շարունակեն թանկ գնով վաճառվել: Մեր պետությունը թերանում է վերահսկողության հարցում: Եթե միայն քննարկենք կորոնավիճակը Հայաստանում, հստակորեն կարող ենք շեշտել` գրեթե զրո վերահսկողության պարագայում ունեցել ենք մի քանի հազարի հասնող մահեր, հիվանդացության բարձր մակարդակ: Մինչդեռ, եթե 2020 թ.-ի մարտից կիրառվեր խստագույն վերահսկողություն, նման պատկեր գուցե չունենայինք: Մյուս կողմից` մեր պետությունը չի գնում սովորեցնելու ու բացատրելու ճանապարհով: Միանգամից՝ արգելք, բայց այս ճանապարհով արդյունքի հասնելու հավանականությունը ևս գրեթե զրոյական է:

Օրինակ` ի սկզբանե մեզ գրեթե տեղեկատվություն չտրվեց կորոնավիրուսի, պատվաստման կարևորության, պատվաստումից հետո առաջացող հնարավոր խնդիրների մասին, մինչդեռ հավել յալ գումար չվճարելու համար շատերը գնացին և պատվաստվեցին: Երբ նախարարությունը սկսեց իրազեկող տեղեկություններ տրամադրել, «գնացքն արդեն գնացել էր»: Նույնն է նաև ծխախոտի պարագայում: Հասկանում ենք` նախաձեռնության թիրախում հատկապես անչափահասներն են, իսկ պետական համապատասխան գերատեսչությունները քանի իրազեկող նյութ են պատրաստել, արդյոք խոսել են նրանց հետ ծխախոտի վնասակարության մասին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»