Եվրոպայում գազի գինի նոր ռեկորդ սահմանվեց
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԼոնդոնի ICE բորսայի տվյալներով՝ Եվրոպայում բնական գազի գինը գերազանցել է 2200 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց եւ այդպիսով թարմացրել է 2021 թվականին ռեկորդային ցուցանիշը:
Հոլանդական TTF հանգույցում հազար խորանարդ մետր գազը վաճառվում էր 2202 դոլարով: Չորեքշաբթի աճուրդների բացումից հետո գազը թանկացել է ավելի քան 51 տոկոսով։
Վառելիքի ներկայիս գինը բացարձակ առավելագույն է աճուրդների պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը՝ 2190 դոլար, գրանցվել էր 2021 թվականի դեկտեմբերին։
Գազի գները Եվրոպայում սկսել են աճել վերջին հակառուսական պատժամիջոցների, ինչպես նաեւ արտասահմանյան ընկերությունների կողմից Ռուսաստանի հետ համատեղ նախագծերից դուրս գալու մասին հաղորդումների ֆոնին։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



