Ոսկին էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉորեքշաբթի առավոտյան ոսկու գինը նվազել է՝ նախօրեին ավելի քան 2 տոկոսով թանկանալուց հետո, ինչը պայմանավորված էր Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ իրավիճակի պատճառով միջազգային անկայունության աճով, վկայում են աճուրդների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 6 դոլարով կամ 0.31 տոկոսով՝ մինչեւ 1937.75 դոլար տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1.05 տոկոսով՝ մինչեւ 25.273 դոլար ունցիայի դիմաց;
Թանկարժեք մետաղի գինը մեկ օր առաջ հասել էր 1952.6 դոլարի ունցիայի դիմաց, ինչն ամենաբարձր մակարդակն էր 2021 թվականի հունվարի 6-ից ի վեր։ Չորեքշաբթի առավոտյան ոսկին որոշ չափով էժանանում է ներդրողների կողմից շահույթի ֆիքսման շրջանակներում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



