Իրանը պատրաստվում է նվազեցնել սեփական մասնակցությունը սիրիական ռազմադաշտում ընթացող գործընթացներին
ԲԼՈԳԱրմեն Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ասում են՝ իսրայելական օդուժի կողմից դեկտեմբերի 19-ին Դամասկոսի Ջարամանա թաղամասի վրա իրականցված հարվածներից հետո, որի հետևանքով սպանվել էին լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության առանցքային դեմքերից մեկը՝ ազգությամբ դրուզ Սամիր Կունտարը և մի քանի այլ դաշտային հրամանատարներ, կտրուկ սրվել է ռուս-իրանական մրցակցությունը Սիրիայում: Իսրայելական օդուժի նման գործողությունների նկատմամբ Մոսկվայի զրոյական արձագանքը դիտարկվում է որպես Մոսկվայի կողմից սեփական դաշնակիցների ստորադասում՝ Հրեական պետության համեմատ: Նշվում է նաև, որ Սիրիայում Ռուսաստանի դաշնակիցների շրջանում դժգոհություն է առաջացնում հատկապես այն հանգամանքը, որ Մոսկվան նրանց և հատկապես Իրանին վերապահում է համեմատաբար երկրորդական դեր՝ ինքնուրույն կերպով բոլորի անունից բանակցելով Արևմուտքի հետ:
Իսկ որպես պատասխան քայլ Մոսկվայի քաղաքականության՝ Իրանը պատրաստվում է հնարավորինս նվազեցնել սեփական ռազմական մասնակցությունը սիրիական ռազմադաշտում ընթացող գործընթացներին:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



