Ռուբլու փոխարժեքը շարունակում է մնալ չափազանց ցածր. ինչպիսին են փոխարժեքները բոլոր բանկերում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեկ հայտնել էինք, որ ռուս-ուկրաինական հակամարտության և Եվրամիության ու ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ֆոնին ռուսական ռուբլին աննախադեպ արժեզրկում է ապրում: Արժեքը կտրուկ իջնում էր ժամերի տարբերությամբ, ու թեև օրվա երկրորդ կեսին ռուբլին փոքր-ինչ արժևորվեց, սակայն այսօրվա փոխարժեքը շարունակում է մնալ չափազանց ցածր:
Այսպես՝ հայաստանյան բանկերում ժամը 11:45-11:50-ի դրությամբ ռուբլին գնվում է նվազագույն 3,20 դրամ՝ 1 ռուբլու դիմաց փոխարժեքով, միջին փոխարժեքը տատանվում է 3,50-3,60 դրամի սահմաններում: Ռուբլին առավելագույն արժեքով գնվում է միայն մեկ բանկում՝ 4,70 դրամով 1 ռուբլու դիմաց:
Ստորև՝ ռուբլու և մյուս փոխարժեքների տատանումներն այսօր՝ ժամը 11:50-ի դրությամբ՝ ըստ Rate.am հարթակի.

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



