Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանում գործում են ամենատարբեր բնույթի մութ ուժեր, որոնց խնդիրը Հայաստանը կործանելն է»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գլոբալ իմաստով ամբողջ աշխարհը խառնված է իրար, այն բևեռացվել է: Ուզենք թե չուզենք, մեզ դուր գա, թե ոչ, ակնհայտ է, որ շաղկապված ենք ռուսների հետ: Մինչդեռ այսօր հանրապետությունում կան իրենց մտավորական երևակայող, իբրև թե հայրենասեր ձևացող տխմար ուղեղներ, որոնք անընդհատ հակառուսականություն են քարոզում և դրանով մեզ դնում էլ ավելի անելանելի դրության մեջ: Դա նշանակում է, որ Հայաստանում գործում են ամենատարբեր բնույթի մութ ուժեր, որոնց խնդիրը Հայաստանը կործանելն է, իսկ որ կործանման նախաշեմին ենք, ակնհայտ է, այդ թվում` տնտեսության առումով: Ըստ էության, պարալիզացված է արտադրական ամբողջ համակարգը: Մեր դռները լայնորեն բացում են օտար կապիտալի ինտերվենցիայի առաջ, որի մուտքը մեր երկիր այդ չափով, ինչպես ենթադրում են այս մարդիկ, ուղղակի իմաստով կործանում է: Կդադարի գոյություն ունենալ, այսպես կոչված, օլիգարխիան, որի ձեռքերում են տնտեսության բոլոր ճյուղերը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն` անդրադառնալով այն իրականությանը, որի մեջ ներկայումս գտնվում ենք:

Հաջորդիվ հավելում է` չի ցանկանում վատատեսական միտք արտահայտել, բայց դե ֆակտո բանակ չունենք: «Ամբողջ մամուլը ողողված է ուկրաինական դեպքերով`իրարամերժ, ընդունելի ու անընդունելի կարծիքներ են հայտնվում, նույն ժամանակ Արցախի Խրամորթ գյուղում ադրբեջանցիները միտինգավորի նման բարձրախոսներով մարդկանց ասում են` գյուղը լքեք, հակառակ դեպքում ձեզ հետ ինչ-որ բան տեղի կունենա: Իսկ ինչ տեղի կունենա Ադրբեջանի պարագայում, մեր մաշկի վրա շատ լավ զգացել ենք: Իշխանությունների մակարդակով որևէ հոդաբաշխ կարծիք չի ասվել այս մասին, թույլ բողոք անգամ չի հնչել: Արցախը վերածեցին սատրապության, գուբերնիայի, այնտեղ նստած մեկը կա, որն իրեն երևակայում է որպես նախագահ, բայց որևէ ծպտուն չի հանում, դեռ մի բան էլ հորթային հրճվանքով ասում են, թե խաղաղապահները միջնորդում են, և հարցը դրական լուծում կստանա: Սա ամենևին իմ ինքնասիրությունը չի շոյում, քանի որ եթե խաղաղապահն է որոշում իմ ճակատագիրը, վաղը նա կարող է իմ ճակատագիրը, ասենք, հօգուտ Ադրբեջանի որոշել, և ես ոչինչ չեմ կարողանալու անել: Որևէ քայլ չի ձեռնարկվում բանակը վերականգնելու, տնտեսությունը, թեկուզ կոշտ մեթոդներով, կայուն զարգացման ընթացքի բերելու համար, կրթությունը շարունակում են ոչնչացնել, ջարդել ու փշրել, մշակույթ, որպես այդպիսին, գոյություն չունի, մինչդեռ ասպարեզ են բերվում երկրորդական և երրորդական հարցեր»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրան անհանգստացնում են մեր երկրում այս օրերին առկա հակառուսական տրամադրությունները:

«Ինչ-որ մարդիկ և ուժեր, Ուկրաինայի դրոշն առած, գնում են ՌԴ դեսպանատան մոտ, այն դեպքում, երբ Ուկրաինայի դեսպանը Խոջալուի չեղած «ցեղասպանության» զոհերի հիշատակի առջև ծնկի է գալիս, երբ Ուկրաինայում ասում էին, որ Արցախը Ադրբեջան է և այսպես շարունակ: Սա լսողն ինչպես կարող է հակառուսական տրամադրություններ բորբոքել այն պարագայում, երբ մեր դեմ հակատրամադրվածություն կա այս մարդկանց ապաշնորհ ու հակազգային քաղաքականության պատճառով: Մի պահ պատկերացնենք, որ, պատերազմական վիճակով պայմանավորված, ՌԴ-ն դուրս է բերում մեր երկրից ռուսական 102րդ ռազմաբազան և խաղաղապահներին, ի՞նչ է լինելու մեր վիճակը, մտածելն անգամ սարսափելի է: Առնվազն Էրդողանի սատրապը պետք է լինես, որ Հայաստանում հակառուսական քայլեր անես»,-ասում է գրականագետը:

Ընդգծում է` այս ամենի ֆոնին, իհարկե, փոխվում են հասարակական տրամադրությունները, միևնույն ժամանակ հավելում` վայ մեզ, եթե դրանք տանեն քաոսային զարգացման:

«Հասարակական տրամադրությունները խառն են, որոշակիորեն գեներացվում է անհանդուրժողականություն գործող իշխանությունների հանդեպ: Ըստ էության` այս իշխանությունները մատնված են անգործության` կամ ինչ-որ պահի հարմար բան են մոգոնում և գցում շրջանառության մեջ, կամ պարզապես մտածում են սեփական բարեկեցության համար: Իրադարձությունների քաոսային զարգացման արդյունքում տեղի կունենան բախումներ, այս մարդիկ, որոնք բարոյական նկարագիր չունեն, իրենց հավատարիմ ոստիկաններին կհանեն ու կլցնեն ժողովրդի վրա, արյուն կհեղվի, իսկ մեր հարևանները, բերանը բաց գիշակերների նման, սպասում են հենց դրան: Նախիջևանում զորքի կուտակումներ կան, Սյունիքի վերևում զորքեր են կուտակել, հիշո՞ւմ եք որևէ դեպք, որ մեր թշնամի պետությունները զորքերի կուտակում անեն և որևէ բախում չհրահրեն:

Իսկ այդ բախման դեմ մարտունակ բանակ չունենք, որքան էլ ցավալի է դա խոստովանել: Այս դեպքում Աստված չտա, որ ժողովուրդը փողոց դուրս գա առանց կազմակերպվածության: Հիմա մեզ համար ամենաանհարմար պահն է նման քաոսային իրավիճակի գնալու, քանի որ հայտնի են պատճառները և հետևանքները: Այս ժողովուրդն ունի մեկ փրկություն. բանակը վերականգնելուց, սրանց ավերածությունները վերացնելուց առաջ հարկավոր է այս հակազգային տարրերին պարզապես վտարել իշխանությունից: Ոմանք քննադատում են ընդդիմությանը: Քննարկում ենք ստեղծված իրավիճակը, բարձրաձայնում խնդիրների մասին, բայց ինքներս քայլ չենք անում: Ընդդիմությանը չենք ասում` պատրաստ ենք, մեզ հանեք և լցրեք փողոցները: Ի վերջո, մահվան մի տեսակ կա, որն ապրելուց անհամեմատ ավելի լավ է»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք Չալաբյան