Բաղրամյան պողոտայում կան մարդիկ, ում համար ժողովրդի կյանքը ոչինչ է. Գևորգ Գորգիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաղրամյան պողոտայում կանգնել են մարդիկ, ովքեր ուզում են այլ բան. այս մասին հայտարարեց «Դեմ եմ» շարժման ակտիվիստներից Գևորգ Գորգիսյանը՝ ելույթ ունենալով Ազատության հրապարակում։
«Ես լսեմ եմ քաղաքացու կողմից հայտարարություն, որ ոստիկանն ինձ ծեծել է, ես պետք է իր գլուխը ջարդեմ։ Վտանգավոր է, այնտեղի ժողովրդին կոչ եմ անում, եթե չեք գալիս Ազատության հրապարակ, մնում եք Բաղրամյանում, ծայրահեղ զգույշ եղեք, սադրանքների մի գնացեք»,–հայտարարեց նա։
Ըստ նրա Բաղրամյան պողոտայում կան մարդիկ, ում համար ժողովրդի կյանքը ոչինչ է, իրենք «ուզում են ինչ–որ տեղեր աչոկներ հավաքել»։
««Ոչ թալանին» նախաձեռնության տղաները չեն կարող իրենց ուսերի վրա կրել այն, ինչ այսօր կարող է տեղի ունենալ»,–հայտարարեց ակտիվիստը։



