Ռուբլին կտրուկ անկում է ապրել. հակառեկորդ՝ հայաստանյան փոխարժեքի շուկայում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրևանյան բանկերում այսօր 1 ռուբլու նվազագույն արժեքը 2.50 դրամ է, առավելագույնը՝ 5.46 դրամ, միջինը՝ 3.38 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։
Նշենք, որ դոլարի ու եվրոյի փոխարժեքները հասել են պատմական առավելագույնին։ Դրանք Forex շուկայում վաճառվում են համապատասխանաբար 113,5 և 127 ռուբլիով: Տեղեկությունը հայտնում է Bloombergը։
Եվրոն ռուբլու նկատմամբ աճել է գրեթե 35%-ով, իսկ դոլարը՝ գրեթե 33%-ով:
Երեկ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ընդգծել է, որ ունի անհրաժեշտ պաշարներ ու գործիքներ ֆինանսական կայունության պահպանման և ֆինանսական հատվածի գործառնական անընդհատության ապահովման համար:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



