Ռուսական զորքերը գրավել են Բերդյանսկը. Ուկրաինայի նախագահի գրասենյակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական զինվորականները իրենց վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Զապորոժյեի մարզի Բերդյանսկ քաղաքը, այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը:
Դրանից մի քանի ժամ առաջ քաղաքապետի պաշտոնակատար Ալեքսանդր Սվիդլոն հայտարարել է, որ ռուսական զորքերը զբաղեցրել են քաղաքի բոլոր վարչական շենքերը:
Փետրվարի 27-ի առավոտյան Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ զինծառայողները շրջափակել են Բերդյանսկը: ՊՆ-ում նշել են, որ ռուսական ուժերը հարվածներ չեն հասցնում քաղաքներին ու բնակելի տարածքներին՝ ձեռնարկելով բոլոր միջոցները խաղաղ բնակիչների պաշտպանության համար:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



