Երևան, 06.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայերի հավաքը՝ ի աջակցություն Ուկրաինայի հայրենակիցների (լուսանկարներ, տեսանյութեր)

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երևանի Օղակաձև զբոսայգում՝ Տարաս Շևչենկոյի արձանի դիմաց, այսօր՝ փետրվարի 27-ին, տեղի ունեցավ հավաք՝ ի պաշտպանություն Ուկրաինայի հայ համայնքի։ Նրանք հավաքվել էին ռուսական ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջով։ Նրանց ձեռքին ծածանվում էին ՀՀ և Ուկրաինայի դրոշները, կային նաև պաստառներ, որոնց վրա գրված էր՝ «Ստոպ պատերազմ»։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում մասնակիցներից մեկը՝ Զապորոժիեի հայ համայնքի նախագահ Արտաշես Սարգսյանն ասաց, որ Ուկրաինայի բնակիչները՝ ոչ միայն հայերը, նկուղներում են և չգիտեն՝ ինչ անել։ Նա նշեց, որ փորձում են ամեն ինչ անել ռուս-ուկրաինական պատերազմը վայրկյան առաջ դադարեցնելու․ «Այս հավաքը իրականացնում ենք նաև նրա համար, որ իմանան՝ հայերը դեմ են այս պատերազմին, քանի որ ադրբեջանցիները տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակում՝ մեկնաբանելով, թե հայերը կռվում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ պետք չէ նաև մոռանալ՝ այս կերպ իրենք ոգեշնչում են Ուկրաինայի հայերին՝ ցույց տալով, որ նրանք մենակ չեն։

Արտաշես Սարգսյանն ասաց, որ թեև ինքը Հայաստանում է, սակայն, շարունակում է անհանգիստ մնալ, քանի որ իր մայրն ու երեխաները Ուկրաինայում են և չգիտի՝ անել։ 

ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց նաև Ուկրաինայի հայ համայնքի երիտասարդների նախկին նախագահ Անի Ախոյանի հետ, որը ապրել և մեծացել է Լվով քաղաքում, սակայն, դեկտեմբեր ամսից տեղափոխվել է Հայաստան՝ որոշում ընդունելով ապրել իր հող ու ջրում։ Նա նշեց, որ ընտանիքը, բոլոր հարազատներն ու ընկերները մնացել են այնտեղ և հիմա նրանց վիճակը սարսափելի է․ «Ուկրաինացիների մեծ մասը հիմա տեղափոխվել է Լեհաստանին մոտ, որտեղ ավելի քիչ է վտանգավոր, բայց Խարկովում, Օդեսայում, Դնեպրում սարսափելի իրավիճակ է․ անցնում են ռուսական տանկեր, ռուս զինվորականներն են բռնում մարդկանց։ Բնակելի շենքեր չկան, անգամ, մանկապարտեզներն ու մանկատներն են հարվածի տակ ընկնում, ի վերջո, մարդիկ են զոհվում։ Ընկերներս հիմա գտնվում են նկուղներում, ես կապ չունեմ նրաց հետ ու չգիտեմ՝ ողջ են, թե մեռած»,- նշեց Անին՝ հավելելով, որ նշանակություն չունի, թե որ երկրում է պատերազմը՝ նման ռազմական գործողություններ 21-րդ դարում, պարզապես, չպետք է լինեն։

Զվարթ Պետրոսյան

 

    
Եղանակը Հայաստանում Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ցուցադրված Վիլյամ Սարոյանի նկարներից մի քանիսը կմնան Հայաստանում Կառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանԴոլարի փոխարժեքը նվազել է. մի փոքր էժանացել է նաև եվրոն Իրանն արագ վերականգնել է հրթիռային ծրագրի՝ 2025թ․ հարվածներից վնասված մի շարք օբյեկտներ Շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանՔադաֆիի որդուն կհուղարկավորեն միայն իր ընտանիքի եւ երկու ցեղերի խորհուրդների ներկայությամբ Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. ինչ է հայտնի Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՎճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթեր կլինեն․ հանդիպում «Turkish Airlines»-ի ներկայացուցիչների հետ Ցավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ «Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետոՑորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան Ընտանի շունը հարձակվել է 18 ամսական երեխայի վրաԱշակերտը ընկել է պատուհանից․ նոր մանրամասներԱռանց տնտեսական հավասարակշռության խաղաղություն չի լինում. Հրայր ԿամենդատյանԵրբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ ԱրզումանյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, մի տան բակում հայտնաբերվել է մահացած 15-ամյա տղա, աջ քունքային հատվածում եղել է կրակnցի հետքՌուբեն Վարդանյանի որդին Վենսի այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել գերիներին ազատելու համար Հանրության մոտ պատրանք են ստեղծում, որ ընդամենը երկու ճակատի կռիվ է գնում. Նաիրի ՍարգսյանԿենդանիներ, որոնք անհետացան մարդկանց պատճառովՄեր երկրում մեղքն է լեգալիզացվում, 1 մլն դոլլար կաշառքի լեգալիզացումն ինչ է, որ չանեն. Արշակ ԿարապետյանԵթե չկա առողջ սերունդ, չկա ապագա. Հովհաննես Ծառուկյան«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Կյանքից հեռացել է Վարդան Խաչատրյանը Իտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը Փաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատում Քաղաքացին, ով բանակից խուսափելով, լքել է երկիրը՝ քրեական պատասխանատվության չի ենթարկվի․ նախագիծ Փաշինյանին՝ մրցանակ, գերիներին՝ ցմահ ազատազրկում Ավստրալիան շարունակում է զարմացնել աշխարհին իր էներգետիկ թռիչքով Ուղեղ ուտող ամեոբա. ի հայտ է եկել նոր սպառնալիքԲանակը չի պարտվել, կունենանք նոր հաղթանակներ․ Գրիգոր Գրիգորյան «Պարգև «եղբայրության ամրապնդման համար», թե՞ «ցեղասպանության համար քարտ-բլանշ»․ հասարակությունը պահանջում է չեղարկել Ալիևին և Փաշինյանին Zayed Award մրցանակի շնորհումը» Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց. Վահե Հովհաննիսյան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել Ավտովթար` Հանրապետության հրապարակում. կա տուժած «Նախագահ Քոչարյանը Միքայել սրբազանի կողմից գրված որևէ նամակ երբևէ չի ստացել»․ Բագրատ Միկոյան Մեր մանկության խաղերը՝ նոր համերով ԶՊՄԿ-ում աշխատանքային գործունեություն ծավալած բազմաթիվ գերդաստաններից մեկի ներկայացուցիչն է Վահրամ ԳաբրիելյանըԱդրբեջանն իր ներկայիս վարչակազմով Հայաստանի հետ խաղաղության չի գնալու. Մենուա ՍողոմոնյանԹոշակները հիսուն տոկոսով բարձրացնելու մեր հանրագրի հիմքում հետազոտական, մասնագիտական, ֆինանսատնտեսագիտական վերլուծությունն է. Հ. ԿամենդատյանՄեծ ցավով տեղեկացանք, որ Բաքվում պահվող հայ պատանդները բռնապետ Ալիևի հրամանով դատապարվել են ցմահ և երկար տարիների ազատազրկման. Ա. ՉալաբյանՈրտե՞ղ է գտնվում այս հրաշագեղ վայրը․ բացահայտելով Հայաստանը (մաս 1)