Պուտինն ու Ալիևը քննարկել են Ուկրաինան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ կապված իրավիճակի զարգացումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Որպես շարունակություն փետրվարի 22-ին Մոսկվայում կայացած ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդի հարցերի շուրջ։ Քննարկվել է նաև Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողության անցկացման հետ կապված իրավիճակի զարգացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



