Մենք նույնիսկ հումանիզմի նշույլ ցուցաբերող թշնամու բախտ չունենք․ ադրբեջանագետ
ԲԼՈԳՌուսաստանում շատ կան քաղաքացիներ, որոնք չեն վախենում պատերազմի դեմ խոսել և օգնություն հավաքել Ուկրաինայի համար։Այս մասին ֆեյսբուքում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովա․
«Ուկրաինայում պատերազմը այլ ա։ Թվում ա, թե բոլոր պատերազմները նույնն են, բայց չէ։ Հիմնական բաները, որոնք ֆիքսել եմ՝
-Ուկրաինայի ներսում շատ կան քաղաքացիներ, որոնք օգնում են ռուսական բանակին նյութերով/ինֆոյով/դիմավորելով
-Ռուսաստանում շատ կան քաղաքացիներ, որոնք չեն վախենում պատերազմի դեմ խոսել և օգնություն հավաքել Ուկրաինայի համար
-Ուկրաինայում բնակիչները կարող են մոտենալ ռուս զինվորներին, վիճաբանել, փակել տեխնիկայի դեմը
- Քաղաքացիները բազմաթիվ վիդեոներ են նկարում թշնամու տեխնիկայի մոտ երթևեկելիս կամ քայլելիս
- Գերի հանձնվողներին կարծես թե չեն խոշտանգում երկու կողմն էլ
Մենք նույնիսկ հումանիզմի նշույլ ցուցաբերող թշնամու բախտ չունենք»։




















































