Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ամենամեծ վնասը կարող է հասցնել խուճապը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմական գործողությունների ֆոնին ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս ռուբլին արժեզրկվել է: Ռուսաստանի խոշոր ընկերությունների նկատմամբ շարունակում են պատժամիջոցներ կիրառվել:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով, Հայաստանում հստակ քայլերի կարիք կա, որոնցով հնարավոր կլինի գոնե մեղմել նշված իրավիճակի հնարավոր ազդեցությունը: «Արևմտյան պատժամիջոցներից բխող հնարավոր սպասումներով պայմանավորված՝ կանխատեսելի էր, որ ռուսական ռուբլին արժեզրկվելու է:Բացի ռուբլուց հրաժարվելուց, օտարերկրացիները շտապում են ազատվել ռուսական ընկերությունների բաժնետոմսերից: Այս ամենը բացասական սպասումներ է առաջացնում, և արդյունքում ռուբլին արժեզրկվում է: Մարդիկ իրենց խնայողությունները վերածում են արտարժույթի՝ հնարավոր կուրուստներից խուսափելու համար: Վերջին 2-3 օրվա ընթացքում բավականին մեծ տատանումներ եղան շուկայում, ռուբլին արժեզրկվեց, հետո արժևորվեց, բայց, այնուամենայնիվ, արժեզրկված վիճակը որոշակի ժամանակ կպահպանվի, քանի դեռ պահպանվում են պատժամիջոցներն ու բացասական սպասումները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նա հիշեցրեց՝ Հայաստանի համար Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է բոլոր առումներով. «Այդ թվում՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական:2014-ից ՀՀ-ն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որի հիմնական դերակատարը ՌԴ-ն է: Անցած տարի մենք 867 մլն դոլարի չափով ապրանք ենք արտահանել Ռուսաստան, որը 2020-ի համեմատ ավելի էր մոտ 24 տոկոսով: Այսինքն, դինամիկ աճում է դեպի ՌԴ մեր արտահանումը՝ պայմանավորված թե՛ ԵԱՏՄ-ով, թե՛ փոխադարձ տնտեսական նախագծերով և այլն: Ռուբլու արժեզրկումը մեծ հարված կարող է հասցնել առաջին հերթին մեր արտահանողներին, քանի որ ռուսական շուկայում մեր ապրանքն ավելի կթանկանա: Ենթադրենք, հիմա 1 շիշ կոնյակն արժե 1000 ռուբլի, բայց այս արժեզրկման հետևանքով ՌԴ շուկայում այն կդառնա 1300 ռուբլի: Թանկացման պատճառով մեր ապրանքը կկորցնի մրցունակությունը: Այս երևույթն, ընդհանուր առմամբ, ուղղակի կարող է ազդել մեր արտահանողների վրա»:

Ս. Պարսյանը նաև հավելեց՝ Ռուսաստանից տարեկան 845 մլն դոլարի չափով տրանսֆերտներ ենք ստանում, որը մեր ընդհանուր տրանսֆերտների մոտ 41 տոկոսն է: «Անկախացումից ի վեր Ռուսաստանը մեզ համար արտագնա աշխատանքի մեկնելու հիմնական ուղղություն է եղել: Մարդիկ մեկնում են ՌԴ, գումար աշխատում և ուղարկում հարազատներին: Այդ գումարները հիմա արժեզրկվել են: Ենթադրենք, ամեն շաբաթ հայաստանցին իր ընտանիքին ուղարկում էր 1000 ռուբլի, որը մեր գումարով 7000 դրամ էր: Հիմա այդ 1000 ռուբլին դառնալու է 5000 դրամ: Այսինքն, Հայաստանում ապրող իր ընտանիքի անդամը կորցնելու է իր գումարի մասը, հետևաբար՝ նաև գնողունակությունը: Ուրեմն, այս իրավիճակը ուղղակիորեն կարող է ազդել նաև Հայաստանի ներսում առկա սպառման ծավալների վրա, ինչն իր հերթին կհարվածի և՛ առևտրի, և՛ ծառայությունների ոլորտներին՝ նաև երկարաժամկետ առումով»,-նշեց տնտեսագետը:

Տնտեսագետը շեշտեց՝ Հայաստանում ռուսական մայր ընկերությունների դուստր ընկերություններ կան. «Կիրառվող արևմտյան պատժամիջոցները, հնարավոր է, ավտոմատ կերպով արտացոլվեն նաև Հայաստանում գործող ընկերությունների վրա: Այս ուղղությամբ կառավարությունը մեծ անելիք ունի, որ գոնե Հայաստանում գործող դուստր ընկերությունները զերծ մնան պատժամիջոցներից: Դա թույլ կտա մեր տնտեսական վիճակը հնարավորինս կայուն պահել: Իրականում աշխարհի բոլոր երկրները տուժելու են այս պատժամիջոցներից, բայց Հայաստանի դեպքում հնարավոր ռիսկերն անհամեմատ մեծ են: Այդ ռիսկերը պետք է փորձել նվազեցնել կառավարության, ՀՀ կենտրոնական բանկի, Ազգային ժողովի համատեղ ու ներդաշնակ աշխատանքի միջոցով: Պետք է համալիր լուծումներ գտնել, քանի որ զուտ մեկ-երկու քայլով հնարավոր չէ իրավիճակը փոխել»:

Նրա խոսքով, տնտեսական պատժամիջոցների հնարավոր հետևանքները Հայաստանի տնտեսության վրա տեսանելի կլինեն մի քանի ամիս կամ միգուցե մեկ տարի հետո: «Դրանք, ամեն դեպքում, ի հայտ են գալու, ու պետք է նախապատրաստվել: Բայց այս պահին որևէ տեղեկություն չկա, թե կառավարությունն ինչ քայլեր է արել այս ուղղությամբ: ԿԲ-ն հայտարարում է, որ «պատրաստ ենք», բայց հայտնի չէ, թե այդ պատրաստականությունն ինչով է արտահայտվում: Միևնույն ժամանակ, հանրության մեջ բավականին մեծ անվստահություն, նաև տագնապ կա: Կառավարությունը դրական ազդակներ պետք է փոխանցի հանրությանը՝ նշելով, որ գումարներն ապահով են, հարկ չկա հաշիվներից հանել դրանք: Պետք է ընդգծի այդ հարցում պետության երաշխավորությունը, որ մարդիկ շարունակեն հանգիստ լինել: Այդպիսով հնարավոր կլինի տնտեսությունը հնարավորինս զերծ պահել ցնցումներից, կորուստները կհասցվեն նվազագույնի»:

Տնտեսագետը նշեց, որ վերջին օրերին շատերն են իրենից խորհուրդ հարցնում` ի՞նչ անել ռուսական բանկերում ունեցած գումարների հետ՝ հանե՞լ, թե՞ ոչ. «Ես խորհուրդ եմ տալիս գումարները պահել բանկերում: Այս պահին փոխանցումների մասով խնդիր չկա: Հայաստանից շատ հանգիստ հնարավոր է դոլար, եվրո փոխանցել, մեր քարտերն աշխատում են: Այստեղ ամենամեծ վնասը կարող է հասցնել խուճապը, որը պետք է բացառել: Չպետք է կանխիկացնել մեծ գումարներ, որովհետև նման չափով կանխիկացումներն ու դրանից բխող խուճապը կարող են ավելի մեծ հարված հասցնել տնտեսությանը և հենց իրենց՝ քաղաքացիներին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով