Ռուսական ստորաբաժանումները Կիևը շրջափակել են արևմտյան կողմից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիևը արևմտյան կողմից շրջափակելու մասին: Օդադեսանտային զորքերի հիմնական ուժերը միացել են ռուսական ստորաբաժանումներին Գոստոմելում՝ արգելափակելով Կիևն արևմուտքից։ Այդ մասին հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
«Երեկ զորքերը բարեհաջող վայրէջք են կատարել Գոստոմելի օդանավակայանի տարածքում, որը Կիևից հեռու է 25 կիլոմետր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գործողությանը մասնակցել է ավելի քան 200 ռուսական ուղղաթիռ։ ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ օդանավակայանի գրավման ժամանակ զինվորականները չեզոքացրել են Ուկրաինայի հատուկ ստորաբաժանումների ավելի քան 200 ազգայնականի, ՌԴ զինված ուժերում զոհեր և վիրավորներ չկան, փոխանցում է РИА Новости-ն։
Ռուս զինվորականները խոստացել են չհարվածել Կիևի բնակելի թաղամասերին։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



