Ռուս զինվորականները ուկրաինական մեքենաներով շարժվում են դեպի Կիևի կենտրոն․ փոխնախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս զինվորականները գրավել են Ուկրաինայի զինված ուժերի երկու մեքենա, նրանք շտապում են Կիևի կենտրոն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Նշվում է, որ այս 2 մեքենաների հետևից է շարժվում ռուսական բեռնատարների շարասյունը։
«Ռուս զինվորականները գրավել են Ուկրաինայի զինված ուժերի երկու մեքենա՝ ուկրաինացի զինվորականների համազգեստով և Օբոլոնի ուղղությամբ արագությամբ շարժվում են դեպի Կիևի կենտրոն։ Նրանց հետևում է ռուսական շարասյունը՝ ռազմական բեռնատարներով»,-նշել է նա:
Փոխնախարարը հավելել է, որ դրանք անպայման վնասազերծվելու են։

1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



