Պայթյուններ՝ Ուկրաինայում. ինչ է կատարվում Խարկովում. տեսանյութ
ՎԻԴԵՈՍրանք կադրեր են Խարկովից և տարածաշրջանից։ Չուգուևոյի զորամասի մոտ պայթյուններ են որոտացել: Բուն Խարկովում ռմբակոծության ձայներ են լսվում, UNIAN-ը ցուցադրել է քաղաքի ծայրամասերի հրետակոծության տեսանյութը։
Միջազգային լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ այս պահին պայթյուններ են լսվում Ուկրաինայի տարբեր քաղաքներում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում, Օդեսայում, Խարկովում, Մարիոպոլում:
Ի դեպ, Ուկրաինան փակում է օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար, տեղեկացրել է «Ուկրաէրորուխա»-ի մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի օդային տարածքի քաղաքացիական օգտվողների կողմից օդային երթեւեկության սպասարկման ծառայությունների մատուցումը դադարեցում է։
Ուկրաինայի օդային տարածքի օգտագործման փոփոխությունների մասին կհաղորդվի լրացուցիչ:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



