Լուկաշենկոն կոչով դիմել է Ուկրաինայի ղեկավարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Ուկրաինայի ղեկավարությանը և ուկրաինացի ժողովրդին՝ կոչ անելով այնպես անել, որ բոլոր սլավոնացիներն ապրեն խաղաղությամբ և համաձայնությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում է բելառուսական «ԲԵԼՏԱ»-ն՝ այդ մասին Բելառուսի նախագահը հայտարարել է Հայրենիքի պաշտպանների և զինված ուժերի օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ:
«Դուք բոլորդ էլ հիշում եք իմ դիրքորոշումը՝ մենք միշտ խաղաղություն ենք առաջարկել: Եվ այս բարձր ամբիոնից այս լարված ժամանակաշրջանում ուզում եմ ևս մեկ անգամ դիմել ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինայի ղեկավարությանը, եթե նրանք դեռ չեն հատել կարմիր գիծը. եկեք այնպես անենք, որպեսզի մենք՝ սլավոնացիներս, միշտ ապրենք խաղաղությամբ և համաձայնությամբ», -ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



